Պետդումայի պատգամավոր Ռոման Խոդյակովը բողոքի նամակ է ուղարկել Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբուլինային 100 ռուբլիանոց թղթադրամի վրա մերկ Ապոլոնի քանդակը պատկերելու համար:

Պատգամավորը կարծում է, որ «մարդու մարմնի ինտիմ հատվածների» պատկերումը հակասում է «Վնասակար տեղեկատվությունից երեխաների պաշտպանության մասին» օրենքին:

«Հաշվի առնելով, որ այդ դրամական միավորները հաճախ են երեխաների ձեռքն ընկնում՝ որպես գրպանի գումար, հորդորում եմ միջնորդեք թղթադրամի դիզայնի փոփոխության համար կամ այլ եղանակներով կազմակերպեք դրանց թողարկումը՝ գործող օրենսդրության նորմերին համապատասխան», - նամակում նշել է Ռոման Խուդյակովը:

Ավելին, ներկայումս թղթադրամի վրա պատկերը չի համապատասխանում իրական քանդակին, քանի որ «Մեծ թատրոնի վերակառուցման ժամանակ Ապոլոնի բոլոր մերկ տեղերը ծածկվել էին», - հավելում է Խուդայկովը:

Խուդյակովի կարծիքով, նոր 100 ռուբլիանոց թղթադրամը թողարկելու ժամանակ Ռուսաստանի բանկը կարող է օգտագործել Սեւաստոպոլի՝ որպես հերոս-քաղաքի, ինչպես նաեւ որպես ռազմավարական նշանակության քաղաքի տեսարժան վայրերը»: