Աֆղանստանի արեւելյան Փարվան նահանգում բժշկական կենտրոնի մոտ որոտացած պայթյունից զոհվել է առնվազն 16 մարդ: Թալիբների խոսքով՝ թիրախը ՆԱՏՕ-ի զինծառայողներն էին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աֆղանստանում քաղաքական իրադրությունը սրվել է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, ըստ որոնց հաղթել է ֆինանսների նախկին փոխնախարար Աշրաֆ  Ղանի Ահմադզայը:

Նրա մրցակից, նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան չէր ընդունել պարտությունը եւ հայտարարել էր զանգվածային կեղծիքների մասին: