Beeline ընկերությունը մասնակցում է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 3-րդ հերթական համագումարին: Համագումարին մասնակցում են ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային եւ տարածաշրջանային կառույցների, ինչպես նաեւ ՀԳՀՄ միջազգային եւ օտարերկրյա գործընկերի, հասարակական կազմակերպությունների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։
«Առաջին հերթին կցանականայի շնորհավորել Հայաստանի գործատուների հանրապետական միությանը 7-րդ տարելիցի առթիվ։ Միություն, որն աջակցում է Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը, երկրում միջին խավի ձեւավորմանը, փոքր ու միջին բիզնեսի կայացմանը։ Հանդիսանալով Հայաստանի խոշոր գործատուներից եւ հարկատուներից մեկը՝ Beeline–ը համագործակցում է միության հետ 2010թ–ից ի վեր նպաստելով աշխատանքի եւ բարեկեցիկ կենսամակարդակի համար պայմանների ստեղծմանն ու ապահովմանը, կրթություն-աշխատաշուկա համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ խթանում է պատասխանատու գործատուի մշակույթի ձեւավորմանը փորձելով դարձնել մեր աշխատակիցների եւ հաճախորդների կյանքն էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն միշտ եղել է ՀԳՀՄ լավագույն գործընկերը եւ մշտապես աջակցել ՀԳՀՄ կարեւոր միջոցառումներիին, տրամադրել թե՛ ֆինանսական աջակցություն, եւ՛ թե կիսել իր առաջադեմ փորձը այնպիսի կարեւոր բնագավառներում, ինչպիսիք են սոցիալական երկխոսությունը, աշխատանքի պաշտպանությունը եւ կանաչ տնտեսությունը: 2010-2014թթ. ընթացքում «ԱրմենՏել» ՓԲԸ-ն մասնակցել է ավելի քան 6 կարեւոր ՀԳՀՄ ծրագրերի»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նշենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հիմնադրվել է 2007թ.-ին եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի հետ սոցիալական գործընկեր կազմակերպություն: 2010թ–ից ի վեր Beeline–ը համագործակցում է ՀԳՀՄ–ի հետ տարբեր ծրագրերի շրջանակում. «Միասին դեպի աշխատանքի անվտանգություն եւ առողջության պահպանում», «Դեպի կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր», «Աշխատանքի պաշտպանության եւ անվտանգության» եւ այլն։





























