Հունաստանում պետաշխատողները 24-ժամյա գործադուլ են սկսել՝ բողոքելով պետական ծախսերի հետագա կրճատումների դեմ: Գործադուլի հետեւանքով կընդհատվի հիվանդանոցների, բանտերի, պետհաստատությունների բնականոն աշխատանքը:
Ցույցի մասնակիցները բողոքում են տնտեսման միջոցների դեմ, որոնք ընդգրկում են աշխատավարձների եւ թոշակների 40%-ի կրճատում, ինչպես նաեւ պետունեցվածքի մասնավորեցման ծրագրեր, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հուլիսի 9 -ին պետհատվածի աշխատողներին միավորող արհմիության ակտիվիստները զանգվածային ցույց կանցկացնեն Աթենքի Կլատմոնի կենտրոնական հրապարակում:
Բողոքի ցույցերը համընկնում են Հունաստանի միջազգային վարկատուների՝ Աթենք ժամանելու հետ, որոնք պատրաստվում են ստուգել, թե ինչպես են իրականացվում ֆինանսական ճգնաժամից դուրս գալու կառավարության ձեռնարկած միջոցները:
Ավելի վաղ վարկատուներն արդեն բարձր էին գնահատել Հունաստանի՝ ավելի քան չորս տարի իրականացրած խիստ տնտեսման քաղաքականությունը:





























