Տու-154 ինքնաթիռը հուլիսի 9-ի կեսգիշերին Նովոսիբիրսկի «Տոլմաչեւո» օդանավակայանում վայրէջք է կատարել շասսիի կիսախարխուլ անիվով, հաղորդում է Արեւմտյան Սիբիրի տրանպորտային դատախազությունը:
«Նախնական տվյալներով՝ հուլիսի 8-ին թռիչքուղու ստուգման ժամանակ տեղական ժամանակով 17:00-ին ՏՈՒ-154 օդանավի թռիչքից հետո «Ալռոսա» ավիաընկերության № 526 Կրասնոդար-Նովոսիբիրսկ-Միրնի չվերթի ժամանակ հայտնաբերվել են ռետինի տարրեր», ասվում է հաղորդագրությունում:
Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, պարզվել է, դրա հետեւի աջ անիվի հենասյունը կիսախարխուլ է:
Ինքնաթիռի մեջ գտնվել է 84 ուղեւոր եւ անձանակազմի 10 անդամ: Ուղեւորները ուղարկվել են ավիաընկերության այլ ինքնաթիռով Նովոսիբիրսկ-Պոլյարնի-Միրնի հաջորդ չվերթով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























