Յակուձայի զինված գրոհայինը հուլիսի 9-ին  դիրքավորվել է Ճապոնիայի Միմասակա քաղաքի հիվանդանոցում՝ երկրի գլխավոր Հոնսյու կղզում : Նա ինքնասպանության փորձ է արել եւ, ըստ ոստիկանության, անգիտակից վիճակում է:

52-ամյա Յոսիոկան բուժվում էր Միմասակայի հիվանդանոցում՝ ոտքի վնասվածք ստանալուց հետո: Հուլիսի 9-ին այնտեղ գնացել էին ոստիկանության աշխատակիցները, ովքեր վերջինիս կալանավորելու հրաման ունեին:  Յոսիոկան ձեւացրել է, թե պատրաստ է ենթարկվել, սակայն անսպասելի խլել է ատրճանակը եւ փակվել հիվանդասենյակներից մեկում: Հիվանդանոցի մնացած 60 հիվանդներն ու աշխատակիցները տարհանվել են:

Ոստիկանները փորձել են տղամարդուն համոզել հանձնվել, սակայն նա հրաժարվել է բանակցել եւ կրակել է իր գլխին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Յոսիոկայի խմբավորումը «Յամագուտի գումի» հանցախմբի կազմից է, որը խոշորագույն է Ճապոնիայում: Այս գանգստերը կասկածվում է ժամանցային հաստատություններից գումար շորթելու մեջ: