Սոչիում հինգ մարդ է հայտնվել հիվանդանոցում` Լազարեւի շրջանի Բաբուկ-Աուլա գյուղի հարեւանությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով: Դժվարամատույց լեռնային տեղանքում նախօրեի երեկոյան  շրջվել է ԳԱԶ-66 բեռնատար, որը երեխաների եւ մեծահասակների էր տեղափոխում:

Մեքենայում եղել է 35 մարդ: Մեկը զոհվել է, 15-ը վիրավոր են, այդ թվում` երեխաները, չորս հիվանդի վիճակ էլ ծանր է, փոխանցում է մարզի ԱԻՆ-ը: 

Ըստ նախնական տվյալի` խափանվել են մեքենայի արգելակները: Վարորդը փորձել է կանգնեցնել մեքենան, սակայն բեռնատարը շրջվել է:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Դագոմիսի հիվանդանոց: Սկսվել է ստուգում:
Մեքենայում  բոլոր գտնվողների Սոչիից են եղել, զբոսաշրջիկների ակումբի անդամներ, որոնք Լագո-Նակիից գնում էին Սոչիի մեկ այլ շրջան: