Երեւանում հունիսի 28-ից հուլիսի 2-ը կայանալու է Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի նիստը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հանրապետական կուսակցության անդամ Մկրտիչ Մինասյանը, բացի ուղղափառ երկրներից, վեհաժողովում ընդգրկված են բոլոր այն երկրները, որտեղ ուղղափառ եկեղեցիներ կան: Այդ պատճառով ակնկալվում է անգամ Ալբանիայի եւ մի շարք արաբական երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:
«Նիստի ընթացքում ներկայացվելու է «Հայ Առաքելական եկեղեցու դերը պետական շինարարության գործում» զեկույցը,- հաղորդել է Մինասյանը:
Նիստի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


























