Թուրքիայի հարավ-արեւելքում հնագիտական պեղումների ժամանակ հետազոտողները հայտնաբերել են հսկայական քանակության կավե բառանիշեր, որոնք գրերի հայտնաբերումից շատ առաջ օգտագործվել են առեւտրի գրանցման համար, ասվում է Cambridge Archaeological Journal ամսագրում հրապարակած հոդվածում:
Հոդվածում ասվում է, որ կավե բառանիշերը կարող էին օգտագործվել նախապատմական ժամանակներում՝ որպես հաշվապահական հաշվառման սաղմնային համակարգ: Հնագետները նաեւ պարզաբանել են, որ այս համակարգը օգտագործվել է մեր թվագրությունից 3000 տարի առաջ, առաջին կավե աղյուսակների եւ հետեւապես, գրերի առաջացման ժամանակ:
Եվ մի քանի հարյուր տարի հետո բառանիշերի թիվը կտրուկ կրճատվել է, ինչը պարզ է դարձնում, որ գրերը աստիճանաբար դուրս են մղել առեւտրի վարման այս համակարգը: Սակայն Զիյարաթ Թեպեում վերջին պեղումների արդյունքում Տուշան հնագույն քաղաքի տեղում հայտնաբերվել են մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակի թվագրությամբ բառանիշեր:
Գիտնականները ենթադրում են, որ այդ բառանիշերն օգտագործվել են հիմնականում գյուղատնտեսության հաշվառման համար, եւ յուրաքանչյուր գյուղացի պետք է որոշակի թվով բառանիշ ապահովեր որոշակի թվով անասունների համար: Այդ բառանիշերի ձեւերը տարբեր են՝ կան եւ շրջանաձեւ եւ քառակուսի, եւ եռանկյունի բառանիշեր, ինչպես նաեւ իրենց ձեւով ցուլի գլուխ հիշեցնող բառանիշեր:





























