Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Վէմ մեդիա արտս» կինոընկերության թողարկած «Գիրքը» ֆիլմի պրեմիերային:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ռուս կինոռեժիսոր Վիտալի Մանսկու այդ ֆիլմը կայացել է «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 11-րդ կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր/երեւանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում:































