Պետերբուրգի պաստաֆարիանները՝ թռչող մակարոնային հրեշին պաշտողները, Մոսկվայի կայարանում հանդիպել են իրենց «սրբին»՝ ավստրիացի պատգամավոր Նիկո Ալմային: Նա առաջին մարդն է աշխարհում, ով լուսանկարվել է վարորդական իրավունքի համար՝ գլխին քամոց դրած:
Ալման հաղորդել է, որ դեռ չի որոշել, կթողնի արդյոք հայտնի քամոցը Պետերբուրգում: «Ինձ այս հարցն արդեն տվել են Մոսկվայում: Քամոցը իմ իրն է: Որոշումները ես եմ կայացնում», - հայտարարել է ավստրիացին, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավստրիացի պատգամավորին Մոսկովյան կայարանում դիմավորել են տասնյակ պաստաֆարիաններ: Նրանք հյուրասիրել են Ալմային կվասով եւ մակարոն պատրաստել՝ մեկնաբանելով, որ սա «հնագույն ռուսական պաստաֆարիանային սովորություն է»:
Ալմայի գալուստը նվիրված է Ռուսաստանի պաստաֆարիանների կրոնական խմբի գրանցման 1-ամյակին: Դրա հետեւորդները երկրպագում են թռչող մակարոնային հրեշին:





























