Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրամանագիր է ստորագրել մետրոյի վթարի կապակցությամբ ՌԴ մայրաքաղաքում սգո օր հայտարարելու համար:

Հուլիսի 16-ին քաղաքի տարածքում իջեցվելու են Մոսկվայի դրոշները: Հեռուստաընկերություններին եւ մշակույթի հաստատություններին հանձնարարվել է չեղարկել բոլոր զվարճալի միջոցառումները եւ հաղորդումները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վթարի հետեւանքով զոհվել է 21, վիրավորվել 136 մարդ: Տուժածներից երկուսը հայեր են: