Հայաստանի ԱԻՆ-ը հաղորդել է Ռուսաստանում խոշոր վթարից զոհված եւ վիրավոր հայաստանցիների անունները: Պարզվել է, որ դեպքի վայրում զոհվել է 5, իսկ հիվանդանոցում մեկ մարդ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 19.07-ին Ռուսաստանի ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Մ-5 դաշնային ավտոճանապարհի 785-րդ կմ-ում Ուլյանովսկի տարածաշրջանի Բոլշոյ Չիրկլեյ շրջանի մոտակայքում տեղի է ունեցել վթար:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի բեռնատարը եւ «Լեքսուս» մակնիշի 34 AC 818 պ/հ ավտոմեքենան:
Վթարի հետեւանքով տեղում մահացել են Հայաստանի քաղաքացիներ Անի (ծնվ.1991 թ.), Արսեն (ծնվ.1957 թ.), Հմայակ (ծնվ.1989 թ.), Ազատ Թովմասյանները (ծնվ.1988թ.) եւ Ազոկիկ Ավանեսյանը (ծնվ.1959թ.), իսկ տուժածներ Հասմիկ (ծնվ.1996 թ.), Արսեն (ծնվ.2011 թ.), Արմեն Թովմասյանները (ծնվ.2012թ.) եւ Հասմիկ Ավանեսյանը (ծնվ.1994թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նիկալաեւսկի շրջանի կենտրոնական ԲԿ, որտեղ Հասմիկ Ավանեսյանը մահացել է, իսկ Արսեն եւ Արմեն Թովմասյանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ` Հասմիկ Թովմասյանինը` բավարար:





























