Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի անդամների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 22-ին, ժամը 06.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն եւ նույն թվականին ծնված Ռաֆայել Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք գիշերը, ժամը 02.30-ին,  նշված զբոսայգում գործող սրճարանի պատի վրայով մագլցելով` մուտք են գործել սրճարանի տարածք եւ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել հեռուստացույց եւ նվագարկիչ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին: