Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղ տանող ճանապարհին այսօր՝ հուլիսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել։

NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքի վայրում ընթացող շինարարության պահակն ու բանվորը ոչ սթափ վիճակում վիճել են պարտքի պատճառով, պահակը շինարարական գործիքով մի քանի անգամ հարվածել և սպանել է 28-ամյա երիտասարդին։

Սպանվածի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում, Քարահունջի գյուղապետի պնդմամբ՝ նա իրենց գյուղի բնակիչ չէր, միայն տեղյակ են, որ վերջերս էր վերադարձել Ռուսաստանից։

Մեր տեղեկություններով՝  սպանողը Կապան քաղաքից էր:

Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց սպանության մասին տեղեկությունը՝ նշելով, որ ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են պատրաստվում, հարուցվել է քրեական գործ: