Չինական Xiaomi ընկերությունը Mi Band ֆիթնես-ապարանջան է գովազդում: Աքսեսուարը հագեցած է ցուցիչներով, կարող է հանդես գալ «խելացի» զարթուցիչի դերում եւ հանել սմարթֆոնի արգելափակումը: Նորույթը շատ էժան է, ընդամենը 79 յուան (շուրջ 13 դոլար):
Ընկերության գլխավոր տնօրեն Լեյ Ջունի խոսքով, ապարանջանը 30 օր կարող է աշխատել լիարժեք լիցքավորմամբ: Mi Band-ը ջրակայուն է (1 մետր խորությամբ ջրի տակ կարող է մինչեւ կես ժամ դիմանալ) եւ կարող է որպես բանալի ծառայել Xiaomi սմարթֆոնի համար:
Xiaomi-ն ծրագրում է ապագայում Mi Band-ն անցագրի նման մի բան դարձնել: Օրինակ՝ ապարանջանը կարող է բացել դուռը, երբ մարդը մոտենա իր տանը: Vesti.ru-ի փոխանցմամբ, առայժմ հայտնի չէ, թե երբ է նորույթը վաճառքի հանվելու եւ արդյոք հնարավոր կլինի այն ձեռք բերել այլ երկրներում:





























