Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին, օգոստոսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: