Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Բյուզանդի փողոցի խաչմերուկում, օգոստոսի 3-ին, ժամը 02.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շինարարների փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: