Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 26 LՍ 480 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ գլորվել ձորը:
Հրշեջ-փրկարարներն օգնել են հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս բերել երթեւեկելի հատված:




























