Այս օրերին քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում պարբերաբար ստացվում են հեռախոսազանգեր՝ նպատակ ունենալով ճշտել՝ հանրապետությունից օդային ճանապարհով դուրս գալիս տղամարդկանց նկատմամբ որեւէ արգելանք կամ սահմանափակում կա թե ոչ: Այս մասին հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

«Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ օդանավակայաններն աշխատում են առօրյա, բնականոն հունով եւ ուղեւորների ազատ տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ  կամ արգելքներ  չկան»,-ասված է հաղորդագրության մեջ: