Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 4-ին  այցելել է  ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկ: Նախարարը ծանոթացել է  հիմնարկի շենքային պայմաններին, այցելել է բնակելի գոտի: 

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի արգելագոտու հարակից տարածքը, նախարարը հաձնարարականներ է տվել այն  վերանորոգելու վերաբերյալ:  Շրջայցին մասնակցող  շինարարը տեղում ծանոթացել է սպասվող շինարարական աշխատանքների ծավալին, կատարել անհրաժեշտ չափագրումներ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:  Նախարարը նաեւ զրուցել  է հիմնարկում պահվող դատապարտյալների հետ, ովքեր հիմնականում հարցեր  են ուղղել  պայմանական վաղաժամկետ ազատման  վերաբերյալ: