Fitch Ratings-ը հաստատել է օտարերկրյա եւ ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «BB-» մակարդակում: Վարկանիշների կանխատեսումը «կայուն է»: Երկրի գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշը օտարերկրյա եւ ազգային արժույթում հաստատված են «BB-» մակարդակում: Երկրի առաստաղի վարկանիշը հաստատված է «BB» մակարդակում, իսկ օտարերկրյա արժույթով էմիտենտի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը՝ «B» մակարդակում:
Պետական բյուջեի պակասուրդը 2013թ. կրճատվել է մինչեւ ՀՆԱ-ի 1,7%-ը՝ ի տարբերություն նախկինում կանխատեսված 2,8%-ի: Սա պայմանավորված է մի շարք ծրագրերի պլանավորվածից քիչ մակարդակի իրականացմամբ եւ պետական ներդրումների ձգձգումներով: Կառավարությունը 2014թ. սպասում է պակասուրդի աճ մինչեւ ՀՆԱ-ի 2.4%՝ թեեւ հնարավոր է ծրագրերի՝ նախատեսվածից քիչ մակարդակի հետագա իրացումը: Պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումը 2014թ. հուլիսի 1-ից պետական ծախսերը կավելացնի 0,4%-ով, սակայն դա կփոխհատուցվի հարկերի հավաքման աճով:
Ընդհանուր պետական պարտքի մակարդակը կմնա կայուն եւ 2014-2015թթ. կկազմի ՀՆԱ-ի 43-44%-ը, սակայն կարող է կրճատվել 2016թ., եթե ՀՆԱ-ի աճը արագացվի: Սակայն, քանի որ պետական պարտքի 85%-ը օտարերկրյա արժույթով է, Հայաստանի պարտքային պրոֆիլը ենթարկվում է ռիսկերի փոխարժեքի կտրուկ տատանումների դեպքում: Ներքին ֆինանսավորումը առաջնահերթություն դարձնելու իշխանության պատրաստակամությունը կհանգեցնի ներքին շուկայի էմիսիայի աստիճանական աճին, որտեղ պետական պարտատոմսերի ախորժակը կսատարվի ապահովագրական եւ կենսաթոշակային բարեփոխումներով:
ՀՆԱ-ի աճը 2014թ. առաջին կիսամյակում դանդաղել է մասնակիորեն ռուսական տնտեսության զարգացման դանդաղեցման հետեւանքով, սակայն տարվա երկրորդ կիսամյակում սպասվում է տեմպերի աստիճանական ավելացում տարեկան մոտ 4,5%-ով, հիմնականում հիմնական գործոնների եւ ներդրումների աճի արդյունքում: Թեեւ պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումը կարող է դրական ազդեցություն ունենալ մասնավոր սպառման վրա, շարունակող պետական ներդրումները ավելի ցածր մակարդակով կշարունակեն արտացոլվել ներքին պահանջարկի վրա: Գնաճը, ինչպես սպասվում է, մոտ կլինի Կենտրոնական բանկի նպատակային կողմնորոշիչին՝ 4%:
Գազի մատակարարման, Ռուսաստանում աշխատող քաղաքացիների միջոցների փոխանցման, ռազմական աջակցության ոլորտներում Ռուսաստանից կախվածության պայմաններում Հայաստանը նախկինի պես խոցելի է Ռուսաստանի քաղաքականության եւ իրավիճակի փոփոխության նկատմամբ: Չնայած ռուսական տնտեսության զարգացման դանդաղեցմանը՝ Ռուսաստանում աշխատող քաղաքացիների հատկացումները կայուն են: Միջոցների զուտ փոխանցումը կազմել է ՀՆԱ-ի 15%-ը, որից 80%-ը Ռուսաստանից: Նմանապես, Հայաստանի արտահանման մոտ 20%-ը նախատեսված է Ռուսաստանի համար: Հայաստանի կառավարությունը հայտարարել է Եվրասիական տնտեսական համագործակցությանը անդամակցության բանակցությունները ավարտին հասցնելու իր որոշման մասին, սակայն դիվանագիտական բարդություններ կան:
Հայաստանի վրա բարենպաստ ազդեցություն ունեն ԱՄՀ-ի մի շարք ծրագրեր: Բացի այդ, երկիրը 128 մլն դոլարի չափով եւս մեկ վարկ է համաձայնեցրել 2014-2017թթ ընդլայնված ֆինանսավորման շրջանակներում, ինչը քաղաքական խարսխի դեր կկատարի: Ներկայումս Հայաստանը ցուցանիշների նկատմամբ պահանջների մեծ մասն իրականացրել է: Երկիրը շարունակում աջակցություն ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից, ինչը կարեւոր է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար:
Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը դրականորեն չեն ազդում երկրի վարկանշի վրա: Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ լարվածությունը լայսնամասշտաբ հակամարտության վերաճման ռիսկ է պարունակում:
Բացի այդ, նշվում են այն գործոնները, որոնք միասին կամ առանձին-առանձին կարող են հանգեցնել դրական վարկանշային գործողության.
- Ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի բարելավման շարունակություն եւ պահուստների ոլորտում ավելի ուժեղ դիրք,
- ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի էական կրճատումը կբարելավեր երկրի վարկունակությունը, հատկապես հաշվի առնելով ռազմավարությունը, որը նպատակաուղղված է հարաբերականերն թանկ ներքին թողարկման վրա հենվելու, եւ փոխարժեքի միջոցով արտաքին շոկերի առաջ պարտքային շարժընթացի խոցելիությանը:
- Ադրեջանի հետ հարաբերությունների լարվածության թուլացումը կամ այլ հարեւան երկրների հետ հարաբերութունների լավացումը:
Հիմնական գործոններ, որոնք միասին կամ առանձին-առանձին կարող են հանգեցնել բացասական վարկանշային գործունեութան.
- Ռուսաստանում քաղաքական եւ տնտեսական իրադարձություններից ՀՆԱ-ի աճի վրա ակնկալվածից ավելի զգալի ազդեցությունը,
- Մաքուր արտաքին պարտքի կտրուկ աճը եւ պահուստների կրճատումը,
- Պետական ֆինանսների ցուցանիշների էական թուլացումը, որը կհանգեցնի ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի մեծացմանը, հաղորդում է «Օրեանդա_նովոստին»:




























