Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 11-ը, որսագողության` 1, խարդախության, ապօրինի ծառահատման եւ  յուրացման  2-ական  դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից  բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային  16 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 26-ը՝  ստացել   տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: