Իսպանիայի իշխանությունները խստացրել են օֆշորային գոտիներում հարկերից խուսափելու նպատակով կապիտալ պահպանող անձանց բացահայտման եւ պատժելու միջոցառումները:

Tax Justice Network-ի փորձագետների անկախ միջազգային խմբի տվյալներով՝ այժմ ամբողջ աշխարհի օֆշորային գոտիներում Իսպանիայի քաղաքացիներին պատկանող 550 մլրդ եվրո գումար կա:

Այդ պատճառով պետությունը տարեկան հարկերի տեսքով 88 մլրդ եվրո չի ստանում, հաշվարկել է Gestha հարկային ծառայությունը: Իր հերթին, Քաղաքատնտեսության ոլորտում հետազոտությունների մադրիդյան հիմնադրամը պնդում է, որ օֆշորային կապիտալի հարկերը լիովին կարող են Իսպանիային թույլ տալ հաղթահարել բյուջետային պակասուրդը, որը անցյալ տարի կազմել է 6,62%, հաղորդում է DW-ը:

Ինչպես նշվում է, օֆշորային գոտիների ծառայությանը դիմում են, որպես կանոն, խոշոր ընկերություններն ու հարուստ ֆիզիկական անձինք: Ընդ որում «օֆշորներով ավելացումը» ի հայտ է եկել վերջին 5 տարվա ընթացքում, այն բանից հետո, երբ պետությունը բարձրացրել է հարկերը բյուջետային պակասուրդի խնդիրը լուծելու նպատակով: Իսպանիայում հարկի պրոգրեսիվ սանդղակ է գործում, այսինքն որքան շատ է մարդ աշխատում, այնքան նրա համար բարձր է դրույքը: Այժմ ամսական 1,5 հազար եվրո եկամուտը գերազանցող անձանց նկատմամբ եկամտահարկը կազմում է 25%, իսկ ավելի քան 25 հազարից ավելի մեծ եկամուտ ունեցողներինը՝ 52%-ը: