Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները Տավուշի մարզի Գանձաքար գյուղից բերման են ենթարկել 50-ամյա Կամո Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը: