Շախմատային տեսաբան Ռուի Լոպեսի 7-րդ հուշամրցաշարի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել իսպանացի Իվան Սալգադոյի հետ:

Նշենք, որ Իսպանիայի Վիլաֆրանկա Դե Լոս Բարոս քաղաքում անցկացվող մրցաշարի մեկնարկային տուրում Սարգսյանը պարտության էր մատնել Եվրոպայի չեմպիոնուհի Պիա Կրամլինգին:

2-րդ տուրի մյուս պարտիաներում արձանագրվել են հետեւյալ արդյունքները՝ Կարուանա - Չեպարինով 0,5-0,5, Սարգսյան - Սալգադո 0,5-0,5, Կանդելարիո - Կորի 0-1, Կրամլինգ - Մալախով 0-1:

Մրցաշարային աղյուսակը 2-րդ տուրից հետո.

1. Չեպարինով 1,5

2. Կարուանա 1,5

3. Սարգսյան 1,5

4. Սալգադո 1,5

5. Կորի  1

6. Մալախով 1

7. Կանդելարիո 0

8. Կրամլինգ 0