Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան թեքվել է, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ԶԻԼ 130» մակնիշի 33 LD 667 համարանիշի ավտոմեքենան: