Վրաց քաղաքական գործիչները կարծում են, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ հարուցված քրգործերը որոշակիորեն ուշացած են: «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Սահակաշվիլիի նկատմամբ պետք է հետախուզում հայտարարվի: «Սահակաշվիլիի դեմ հարուցված գործերը ուշացել են: Ես բացարձակապես համոզված եմ, որ դա պետք է ավելի վաղ արվեր, քանի դեռ Սահակաշվիլիին Վրաստանում էր: Իմանալով, թե նա որքան «խիզախ է», ես ձեզ հավաստիացնում եմ, որ նա շատ բարդ իրավիճակում կհայտնվեր: Իսկ այժմ իր բավականին սեւացած իմիջը վերականգնելու համար նա նա շրջագայում է տարբեր երկրներով եւ այնտեղից մեզ քարոզ կարդում», - ասել է Բուրջանաձեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կալանավորել էր Միխայիլ Սահակաշվիլիին, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին եւ պաշտպանության նախարար Դավիդ Քեզերեշվիլիին:
Նրանք բոլորը մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:





























