«Կանեփ-կակաչ 2014» հակաթմրանյութային կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` հուլիսի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն այցելեցին մայրաքաղաքի Օտյան փողոցի տներից մեկը. կասկածներ կային, որ այդ հասցեում կանեփ է աճեցվում:

Ժամը 11-ին կատարված խուզարկությամբ տան բակում հայտնաբերվեց եւ առգրավվեց կանեփանման 18 թուփ, որոնք անձնական օգտագործման համար մշակել էր տանտերը` 1958 թ. ծնված Սարգիս Ղ.-ն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն: