Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածում (3-րդ կմ) «Միթսսուբիշի» մակնիշի 13 UL 155 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճափեզրով անցնող ջրի խողովակին. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:





























