«Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ: Նա սովորական մահկանացու է, որի գործողությունները բխում են միայն ու միայն ներքին անասնական վախի զգացումից ու հուսահատությունից»: Այդ մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ Զինված ուժերին ուղղված իր կոչում:

Նախարարը նշել է, թե վերջին օրերին հակառակորդը սկսել է աննախադեպ ակտիվություն ցուցաբերել շփման գծի ողջ երկայնքով, սակայն ստացել է իր արժանի հատուցումը՝ տալով 26 զոհ եւ 30-ից ավել վիրավոր:

«Երբեք չհուսահատվեք ու չերկնչեք, քանզի հակառակորդը ոչ մի գերազանցություն չունի մեր նկատմամբ: Նա սովորական մահկանացու է, որի գործողությունները բխում են միայն ու միայն ներքին անասնական վախի զգացումից ու հուսահատությունից: Չէ որ ոչ վաղ անցյալում, Արցախյան ազատամարտի հերոսական տարիներին, մենք արդեն ծնկի ենք բերել նրան: Համոզված եղեք, որ էլի կբերենք: Մենք արդեն բազմիցս ապացուցել ենք, որ հակառակորդի հատուկ նշանակության տարբեր ուսումնական կենտրոններում պատրաստություն անցած այսպես կոչված դիվերսանտների դեմ կանգնած մեր առյուծասիրտ ժամկետային զինծառայողները կարող են հրաշքներ գործել ու հիմա էլ գործում են»,- ասել է Հակոբյանը: