Օգոստոսի 6-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շահումյանի փողոցի թիվ 16/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Ալլա Ս.-ին եւ 1994 թ. ծնված Իզաբելա Ղ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը տուժողներին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: