Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Ղըրղզստանում ներքին անկայուն իրավիճակի պատճառով 2 թուրքական ինքնաթիռ կմեկնեն Ղըրղզստան՝ Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու համար։

Թուրքիայի արտգործնախարարը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ իրենք ուշադիր հետեւում են Ղըրղզստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ պատրաստվում են համապատասխան միջոցներ ձեռնարկել այնտեղ գտնվող Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ խոսք չի կարող լինել Ղըրղզստանում Թուրքիայի դեսպանատան փակվելու վերաբերյալ, սակայն Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար որոշվել է 2 ինքնաթիռ ուղարկել Ղըրղզստան՝  նրանց տարհանելու համար։

Բիշքեկում Թուրքիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն,  Ղըրղզստանի Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում մոտ 200 Թուրքիայի քաղաքացիներ են գտնվում։