Օգոստոսի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնի երկու աշխատակիցներ Արթիկ քաղաքի Բաղրամյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս նկատելով, որ «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենան խախտել է երթեւեկությանը կանոնները` մոտեցել են ավտոմեքենայի վարորդ Գագիկ Բ.-ին եւ փորձել բացատրել կատարված խախտումը: Սակայն վարորդը տեղաշարժել է ավտոմեքենան, որի ժամանակ ծառայողներից մեկը չհասցնելով ձեռքը թողնել բռնակից` ընկել է եւ ձախ արմունկի ու ճակատի շրջանում ստացել մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:





























