Պետք չէ հապճեպ եզրահանգումներ կատարել այն հարցի շուրջ, որ Արեւմուտքի պատժամիջոցները ՌԴ դեմ կազդեն Հայաստանի տնտեսության վրա: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի  նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է հասկանալ պատժամիջոցների սահմանն ու դրանց խորությունը:

«Դրանք լինում են երկարաժամկետ, լինում են նաեւ ժամանակավոր եւ նրանց պայմանները կարող են մի հասցեատիրոջից կերպափոխվել մեկ այլ հասցեատիրոջ: Ուստի կոչ եմ անում, որպեսզի ոչ մասնագետները չշտապեն եզրահանգումներ կատարել եւ խուճապի մատնվեն», - հայտարարել է Ճշմարիտյանը:

Նա նկատեց, որ ցանկացած հարց երկու կողմ ունի, եւ պատժամիջոցները կարող են ազդել ոչ միայն Ռուսաստանի վրա, այլ նաեւ անդրադարձվել այլ երկրի վրա: «Ուստի միանշանակ հանգումներ կատարելը, կարծում են, պրոֆեսիոնալ չէ», - ասաց նախարարը: