Թուրքիայում մոտեցող նախագահական ընտրություններից 10 օր առաջ KONDA հետազոտական-վերլուծական ընկերությունը բնակչության շրջանում սոցհարցումներ է իրականացրել, ըստ, որի իշխող կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է անվիճելի առաջատար համարվել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ KONDA ընկերությունը Թուրքիայի 30 նահանգներում 2 հազար 720 քաղաքացու շրջանում օգոտսոտի 1-ին եւ 2-ին հարցումներ է անցկացրել, թե նախագահի որ թեկնածուին են ձայն տալու ընտրություններում։

Հարցման ենթարկվածների 57 տոկոսը նշել է, թե ձայն է տալու Ռեջեփ Թայիփ Էրդողանին, 57 տոկոսը՝ ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուին՝ 34 տոկոս եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության քուրդ թեկնածուին՝ 9 տոկոս։

Նշենք, որ Թուրքիայում առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը։ Նախագահան ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու օգոստոսի 10-ին։ Եթե թեկնածուներից որեւէ մեկը չհաղթահարի 50 տոկոսը, ապա տեղի է ունենալու նաեւ երկրորդ փուլ։