Հայկական կողմը պարզում է ՀՀ քաղաքացու գերության վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության արժանահավատությունը:

«Անցկացվում են հրապարակված տեղեկատվության ստուգումներ», - NEWS.am-ի թղթակցի հաղորդել է Հայաստանի՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ադրբեջանական կողմը հայտնել էր Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի գերության մասին: