Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե հայկական կողմն այսօր՝ օգոստոսի 7-ին, դիվերսիա է կատարել, ինչի հետեւանքով էլ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի տարածքում:

«Չկա այդպիսի բան, սուտ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախարարն ու հավելեց, որ երկար խոսել չեն կարող, քանի որ Տավուշ են մեկնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Չինարիի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը հայտնվել է Ադրբեջանում: Պաշտոնապես տեղեկատվություն չկա, թե  ինչպես է Կարեն Պետրոսյանը հայտնվել Ադրբեջանում: