Օգոստոսի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Միկոյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող գործարանի տարածքում գողեր կան:

Ոստիկանութան լրատվության վարչությունից հայտնում են, թե հիշյալ տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1962 թ. ծնված Վաչագան Յ.-ն եւ 1988 թ. ծնված Ստեփան Յ.-ն:

Պարզվել է, որ նրանք պարիսպը մագլցելով մտել են գործարանի տարածք, փորձել գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Կատարվում է նախաքննություն: