Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Կարաբաղցու փոս» կոչվող տարածքում մեքենա է արգելափակվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ տրանզիտ» մակնիշի (վարորդ Է. Աղաբեկյան) 33 DS 954 համարանիշի ավտոմեքենան: