Օգոստոսի 6-ին, ժամը 17.20-ին, Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից ոստիկանության Վայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում առանձնատուն է այրվում:

Ոստիկանութան լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ օգոստոսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1935 թ. ծնված Առաքել Մ.-ի առանձնատանը բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է առանձնատան տանիքը, առանձնատանը կից անասնագոմի տանիքը եւ 100 հակ խոտ:

Հրդեհը մարվել է ժամը 18.39-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:

Նյութական վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: