Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցի թիվ 43 շենքում` «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակի առաջին հարկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.23-ին, մարվել` 10.40–ին: «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակին պատկանող օժանդակ շինությունում այրվել է փրփրապլաստ, պաստառներ (15 քմ):