Երկկենցաղ ինքնաթիռով Կոլսկի թերակղզի ենթադրաբար ձկնորսության մեկնած 4 անձինք անհետացել են Ռուսաստանի Կիրովի մարզում:

ՌԴ-ի քննչական կոմիտեում հաղորդում են, որ ինքնաթիռը ուղղորդվել է առանց թռիչքի մասին ծանուցման եւ ուղեկցորդների եւ ինչպես ենթադրվում է, օգոստոսի 7-ին վթարային վայրէջք կատարել (այլ տվյալներով՝ փլվել) Պոդոլսկի շրջանում:

Ընդ որում, ինքնաթիռին ուղեկցել է նմանատիպ երկկենցաղ ինքնաթիռ: Երկրորդ մեքենան անմիջապես վայրէջք է կատարել, երբ նկատել է, որ մյուս ինքնաթիռը իջնում է:

Ինքնաթիռի ընկնելու ենթադրյալ վայր են ժամանել փրկարարական ստորաբաժանումները եւ արտակարգ ծառայությունները: