Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են ավելի խիստ պատժամիջոցներ մշակել Ռուսաստանի նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Australian թերթը:
«Մենք կաշխատենք խիստ պատժամիջոցների ուղղությամբ»,-հայտարարել է վարչապետը՝ հանդես գալով Սիդնեյում մամուլի ասուլիսի ժամանակ: Նա միաժամանակ ընդգծել է, որ նոր սահմանափակող միջոցառումները կարող են կիրառվել ՌԴ-ի նկատմամբ, եթե ռուսական զորքը հատի Ուկրաինայի սահմանը:
Նշենք, որ Էբոթի հայտարարությունն արվել է Ռուսաստանի որոշման ֆոնին, որով էմբարգո է կիրառվում երկրից մի շարք արտադրատեսակների արտահանման վրա այն երկրներ, որոնք պատժամիջոցներ են կիրառել ՌԴ-ի նկատմամբ: Խոսքը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նորվեգիայի մասին է: Համապատասխան ցանկում հայտնվել են խոզի միսը, տավարի միսը, հավը, ծովային մթերքները, բանջարեղենը, մրգերը, պանիրները եւ կաթնամթերքը:





























