Հիվանդանոցից, օգոստոսի 6-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք` արյունահոսությամբ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա Ռազմիկ Օ.-ն: Վերջինս բժիշկներին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է մետաղյա առարկայի վրա վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, նրան սուր կտրող ծակող առարկայով հարվածներ է հասցրել 34-ամյա Գեւորգ Հ.-ն:
Ռազմիկ Օ.-ին եւ Գեւորգ Հ.-ին տրվել են դատաբժշկական ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:




























