Հիվանդանոցից, օգոստոսի 4-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 40-ամյա Արմեն Մ.-ն, որը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրաձոր գյուղում ձիուց վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արմեն Մ.-ն վնասվածքը ստացել է օգոստոսի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրաձոր գյուղի սարամասում, 44-ամյա Բադր Մ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետեւանքով:
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:





























