Իսրայելի օդուժը վերսկսել է Գազայի հատվածի ռմբակոծությունը այն բանից հետո, երբ պաղեստինյան գրոհայինները հրթիռներ են արձակել 72-ժամյա հրադադարից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ հարված է հասցվել օդից Գազայի մայրաքաղաքի հարավ-արեւմուտքին: Օդում նկատվել է իսրայելական կործանիչ F-16:

Իսրայելական բանակի տվյալներով՝ օգոստոսի 8-ի առավոտյան գրոհայինները Գազայից մոտ 20 հրթիռ են արձակել: