Ռուաստանի Սոչի քաղաքում օգոստոսի 9-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ալիեւի հետ զրույցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական համագործակցության առավել կարեւոր հարցերը, համաձայնեցնել համատեղ քայլերը՝ հեռանկարային փոխշահավետ նախագծերի առաջխաղացման վերաբերյալ, առաջին հերթին էներգետիկայի, ներդրումների եւ միջտարածաշրջանային կոոպերացիայի ոլորտներում:
Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակում երկու երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մարդասիրական փոխգործակցության հետագա զարգացման շուրջ:
Հատուկ ուշադրություն է դարձվելու ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին, ասված է հաղորդագրությունում:





























