Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստանում է «երկրի երեսից ջնջել Երեւանը», եթե որեւէ վտանգ սպառնա Մինգեչաուրի ջրամբարին:
Ըստ haqqin.az-ի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում «անհապաղ եւ կոշտ արձագանք է խոստանում՝ ի պատասխան Մինգեչաուրի ՀԷԿ-ի դիվերսիայի մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սպառնալիքին», եթե նման իրավիճակ ստեղծվի:
«Ադրբեջանի Զինված ուժերն ի վիճակի են հարվածներ հասցնել թշնամու կողմից գրավված տարածքների եւ հենց Հայաստանի ցանկացած օբյեկտի ուղղությամբ: Եթե հայկական կողմը որեւէ սադրիչ գործողություն ձեռնարկի Մինգեչաուրի ՀԷԿ-ի նկատմամբ, պատասխանը սարսափելի կլինի:
Պաշտպանության նախարարությունը հայկական կողմին զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ուղղված իր հրթիռները, համապատասխան հրամանի դեպքում, երկրի երեսից կջնջեն Երեւանը»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության երեկվա նիստում ընդամենն արձանագրել էր, որ ադրբեջանական ուժերն անհանգստանում են Մինգեչաուրի ջրամբարի դեմ հայկական կողմի գործողություններից:





























