Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության մեջ 4,5-4,9 մլրդ դոլար ներդրում է պահանջվում: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողներին հայտարարեց Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով՝ շինարարության ֆինանսավորաման հնարավոր սխեմաները դեռ չեն փոխվել: Ռուսական կողմը պատրաստ է «ատոմային կղզյակ» տրամադրել, որը կազմում է ԱԷԿ-ի արժեքի մոտ 35%-ը: «Մնացածը մենք պետք է գտնենք մինչեւ 2017թ.-ը, որից հետո կանցնենք շինարարությանը», - հստակեցրեց Զախարյանը:

Նկատառմանը, որ մինչ օրս ոչ մի ներդրողի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, Զախարյանը հաղորդեց, որ բանակցություննները ընթանում են սովորական հունով: «Հենց ներդնելու պատրաստ շահագրգիռ կողմ հայտնվի, մենք կհաղոդենք այդ մասին», - հավելեց նա: Հայաստանի ատոմային էլեկտարակայանը շահագործման է հանձնվել 1976թ.: 1989թ. էլեկտրակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ 1995թ. 407,5 ՄՎտ հզորությամբ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը գործարկվեց:

Նոր էներգաբլոկի ծրագրվող հզորությունը կազմում է 1000 ՄՎտ: